Կրթաթոշակային ծրագիր
Երիտասարդների նորարարությունը սոցիալական ներառման ռազմավարություններում
Կարող եք դիմել մինչև 2025 թվականի փետրվարի 16-ը
Մենք մեկնարկում ենք մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին աշխատել իրական խորհրդատվական նախագծի վրա: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք կազդեն հանրության և կոնկրետ թիրախային խմբերի վրա: Մեր նախագիծը նպատակ ունի երիտասարդների ներգրավման միջոցով բարձրացնել այս բարեփոխումների մասին իրազեկվածությունը
Ինչու դիմել
-
Իրական աշխարհի փորձ
Ձեռք բերեք գործնական փորձ՝ աշխատելով իրական խորհրդատվական նախագծի վրա:
-
Հմտությունների զարգացում և նոր կապ
Բարելավեք հմտությունները և կապեր հաստատեք հեղինակավոր կազմակերպությունների մասնագետների հետ:
-
Ճանաչում
Լավագույն առաջարկը կֆինանսավորվի և կիրականացվի՝ մասնակիցների համար ապահովելով զգալի ձեռքբերում
-
Ֆինանսական աջակցություն
Հաղթող թիմի անդամները կստանան կրթաթոշակներ՝ աջակցելու իրենց ներգրավվածությանը նախագծում
Ովքեր կարող են դիմել
Ընդունվում է 3 տեսակի հայտ
Անահատներ
- 17-25 տարեկան
- Անգլերենի լավ իմացությամբ
Թիմեր խորհրդատուներով
- 4-5 անձ և մեկ խորհրդատու
- 17-25 տարեկան (խորհրդատուի համար տարիքային սահմանափակում չկա)
- Անգլերենի լավ իմացությամբ
Խորհրդատուներ
- փորձ բիզնեսում և/կամ խորհրդատվության ոլորտում
- երիտասարդների հետ աշխատելու ունակություն
Ժամանակացույց
Ընդունելություն
Դիմումի և ընտրության գործընթացի մասին լրացուցիչ մանրամասներ կարելի է գտնել դիմումի էջում:
Հարցազրույցի փուլ
Ընտրված դիմումատուները կհրավիրվեն առցանց հարցազրույցի: Նախագծին մասնակցելու համար կընտրվի ընդհանուր առմամբ 70 մասնակից:
Կրթական փուլ
Ընտրված մասնակիցները կբաժանվեն թիմերի (5-6 հոգի)՝ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող տարբեր բարեփոխումներին և կանցնեն արագացված կրթական դասընթաց առարկայական թեմայով
Ընտրության փուլ
Մասնակիցները կընտրեն այն բարեփոխումը, որն առավել հետաքրքիր է համարում: Այն կիրականացվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով (ֆոկուս խմբեր և կլոր սեղաններ)
Առաջարկության փուլ
Մասնակիցները կմշակեն հաղորդակցման արշավի ռազմավարության առաջարկներ՝ խթանելու ընտրված բարեփոխումը: Բոլոր թիմերը կնախապատրաստեն առաջարկ նույն բարեփոխման համար: Կազմակերպիչները կտրամադրեն Փաստաթուղթ՝ բարեփոխումների արշավի հետ կապված բոլոր մանրամասներով
Իրականացման փուլ
Լավագույն առաջարկը ֆինանսավորում կստանա իրականացման համար: Հաղթող թիմի անդամները կստանան ֆինանսական օգնություն (կրթաթոշակ)՝ կառավարելու հաղորդակցման արշավը Aurora Baréalisse - Marketing & Branding Agency-ի հետ համագործակցությամբ։
Նախագիծը թվերով
Մասնակից
Թիմ
Կրթական դասընթաց և հանդիպում մասնագետների հետ
Օր առաջարկների մշակման համար
Հաղթող առաջարկ
Ամիս հաղթող առաջարկը իրականացնելու համար
Կազմակերպիչները